«Ժամանակ» թերթը գրում է.

«Կառավարությունը հանդես է եկել շատ հետաքրքիր օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում: Կառավարությունն առաջարկում է ՎԻՎ օրենսգրքի որոշ հոդվածներով նշանակված տուգանքների 50 տոկոսանոց զեղչ, եթե տուգանքի ծանուցումը ստանալուց հետո 14 օրյա ժամկետում խախտում կատարողը վճարում է ՎԻՎ օրենսգրքով նախատեսված տուգանքի 50 տոկոսը:

Ավելի պարզ՝ եթե վարորդն անցել է կարմիր լույսի տակով, և դրա համար նախատեսված է 20 հազար դրամ տուգանք, ապա տուգանքի ծանուցումը ստանալուց հետո վարորդը կարող է 14 օրյա ժամկետում վճարել 10 հազար դրամ՝ ազատվելով մյուս 10 հազարը վճարելու պարտավորությունից:7STOPPED

7STOPPED
Հետաքրքիրն այն է, որ կառավարությունն առաջարկում է օրենքին հետադարձ ուժ տալ և այս փոփոխությունը տարածել մինչև օրենքի ընդունումը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում կատարված վարչական իրավախախտումների և Հայաստանում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի ու կարանտին հայտարարելու որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտման հիմքով նշանակված տուգանքների վրա»:

Աղբյուր՝

Հրաշք Լուր բոլորի համար | Տուգանքները կզեղչվեն 50%-ով

Comments