Շնորհավոր Սուրբ Ծնունդ

Քրիստոս ծնաւ և հայտնվեցավ

Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի

Մեզ և ՁԵԶ մեծ Ավետիս 😇🕊🙏

Շնորհավոր Սուրբ Ծնունդ🙏🏻
Հիսուս Քրիստոսի ծնունդը քրիստոնեական գլխավոր տոներից մեկն է, որը նշվում է ի պատիվ Սուրբ Մարիամ Աստվածածնից Հիսուս Քրիստոսի ծնունդը։
Հայ Առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին։
Սուրբ Ծննդյան օրը միմյանց պետք է ողջունել հետևյալ խոսքերով. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս», որին ի պատասխան պետք է ասել՝ <<Օրհնեալ է հայտնությունը Քրիստոսի>>։

Մարիամն ու Հովսեփը Բեթղեհեմ գնացին Հռոմեական կայսրությունում մարդահամարի պատճառով, որն ացկացվում էր Օգոստոս կայսեր օրոք։Այդ ժամանակ Սիրիայում իշխում էր Պուբլիուս Քվիրինիոսը։Համաձայն կայսեր հրամանի՝ մարդահամարի գործընթացը դյուրացնելու նպատակով կայսրության յուրաքանչյուր հպատակ պետք է վերադառնար «իր քաղաք»: Քանի որ Հովսեփն ու Մարիամը Դավթի ժառանգներն էին, ուղևորվեցին Բեթղեհեմ։

Հիսուսի ծննդից անմիջապես հետո (Ղուկասիի ավետարանում նշվում է, որ Մարիամը Հիսուսին ծնունդ է պարգևել և նրան տեղավորել մսուրում, «որովհետև նրանց համար պանդոկում ուրիշ տեղ չկար» )նրան եկան երկրպագելու հովիվները, որոնք այդ իրադարձության մասին իմացել էին հրեշտակի հայտնությունից. «Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որը ամբողջ ժողովրդինը կլինի. որովհետև այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ օծյալ Տերն է» ։Ըստ Մատթեոս ավետարանիչի՝ երկնքում հայտնվեց զարմանահրաշ աստղ, որը նորածին Հիսուսի մոտ բերեց մոգերին: Նրանք ընծաներ նվիրաբերեցին՝ ոսկի, խունկ, զմուռս, ոչ ինչպես նորածնի, այլ Արքայի ։Ոսկին նվիրեցին իբրև ինքնակալ և հաղթող թագավորի խորհրդանշան, կնդրուկը՝
(մի քանի արևադարձային ծառերից ստացվող անուշահոտ խեժ է ,գործածվում են խնկարկման համար) իբրև մարդասեր ու երկնային Աստծո, իսկ զմուռսը՝ (հեշտությամբ հալչող ու սառչող գունավոր խեժ է,խնկի պես անուշահոտ) իբրև մեզ համար ինքնակամ մեռնողի: Այդ ժամանակ «Սուրբ ընտանիքն» արդեն տուն էր գտել ։
Իմանալով Մեսիայի ծնունդի մասին և ցանկանալով ոչնչացնել նրան՝ հրեաների թագավոր Հերովդեսը հրամայեց սպանել մինչև 2 տարեկան բոլոր մանուկներին: Բայց Քրիստոսը հրաշքով փրկվեց, քանի որ հրեշտակը Հովսեփին հրամայեց ընտանիքի հետ փախչել Եգիպտոս, որտեղ նրանք ապրեցին մինչ Հերովդեսի մահը ։

Comments