Թուրքիայում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԹուրքիայի արևելքում գտնվող Սիիրթ նահանգում դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է ТАСС-ը։Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գրանցվել է Սիիրթ նահանգից 22 կմ դեպի արևմուտք: Երկրաշարժի օջախը գտնվել է 20 կմ խորության վրա:Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:Իզմիր երկրաշարժՆշենք, որ անցած ամիս Թուրքիայի Իզմիր քաղաքում 6,6 բալ ուժգնության երկրաշարժ էր տեղի ունեցել։Երկրաշարժը զգալի ավերածություններ էր առաջացրել Թուրքիայի արեւմուտքում, ավերվել էին քաղաքի մի քանի տներ:

Աղբյուր՝ https://bavnews.am/%d5%a9%d5%b8%d6%82%d6%80%d6%84%d5%ab%d5%a1%d5%b5%d5%b8%d6%82%d5%b4-5-%d5%b4%d5%a1%d5%a3%d5%b6%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a4%d5%b8%d5%be-%d5%a5%d6%80%d5%af%d6%80%d5%a1%d5%b7%d5%a1%d6%80%d5%aa-%d5%a7/

Comments