Մոսկվան և Անկարան ավարտել են տեխնիկական բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հետ կապված համատեղ կենտրոնի ստեղծման վերաբերյալ և ստորագրել են համաձայնագիր: Այս մասին երեքշաբթի, դեկտեմբերի 1-ին, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:
«Ավարտվել են բանակցությունները տեխնիկական մանրամասների վերաբերյալ, որոնք վերաբերում են ռուս-թուրքական համատեղ կենտրոնի հիմքերին և սկզբունքներին, և ստորագրվել է համաձայնագիր», – ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ արվում է անհրաժեշտ ամեն ինչ՝ համատեղ կենտրոնի աշխատանքները շուտափույթ սկսելու համար:
Աղբյուր՝ https://www.shantnews.am/news/view/811597.html