Բոլոր ժամանակներում եղել են կան ու լինելու են Հռոմի պապից ավելի կաթոլիկ մարդիկ, որոնք իրենց վրա իջեցված հանձնարարականը այնպիսիջանադրությամբ են տրանսֆորմացնում եւ կատարում, որ ունենում ենք խեղաթյուրված պատկերներ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Ժ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա ցույց տվեց լուսանկար, որտեղ երեխաները ձեռքերը վեր են պարզել եւ ասաց. «Ռազմագերիների նման փորքահասակ երեխաները բարձրացրել են ձեռքերը, որպեսզի սույն տիկինը, ենթադրաբար ուսուցիչը ճեմելով մոտենա երեխաներին եւ չափի ջերմությունը: հարց. Որն է իմաստը երեխաների ձեռքերը բարձրացնելու: Երկրորդ նկարում երեխաները պարանից բռնված են: Լավ, հասկացանք, ձեր ստրկամտությունը երկար անունով նախարարությունից իջեցված անհասկանալի հանձնարարականները կատարելու համար ինչի՞ եք ձեզ կոտորում:

Ես դիմում եմ ծնողներին՝ ինչո՞ւ եք ձեզ թույլ տալիս ահա այսպես կանգնեցնեն ձեր երեխաներին»,-ասաց նա:

Blogtime.am

Comments