«Սասնա Ծռերի» խոսնակ Սյուզան Սիմոնյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռոբի տղան Պողոս Պողոսյանի սպանության հետ կապված այսպես է արդարացնում հորը․ «Եթե ինչ-որ մեկի մտքով անցնում է, որ պտի նախագահը ասեր՝ գնացեք բռնեք այդ մարդուն սպանեք, ինձ թվում է այդ մարդիկ հիվանդ երեւակայություն ունեն»։

Տղա, հայրդ այնպիսի բռնապետական կարգեր էր հաստատել, և այնպիսի անպատժելիություն սահմանել իր շրջապատի համար, որ ասել ու հրամայել ամենևին պետք չէր: Շրջապատը լավ գիտեր, թե որ դեպքում ում պետք է սատկացներ: Սա է քո հոր ստեղծածը, էդ էր պակաս հրաման տար: Էլ ինչու էին հորդ կողքը, որ նրա սրտի ուզածը չկատարեին: Ու եթե այդպես չէր, հանցագործը ինչու՞ այդքան շուտ ազատվեց:

Ո՞ւմ ցուցումով, եթե ոչ հորդ: Կամ հայրդ քանի՞ անգամ խոսեց այդ սպանության մասին և մեղա եկավ: Չէէէէ, չարեց, որովհետև նա թքած ուներ մարդկային կյանքերի վրա: Հենց այդ թքած ունենալով էլ Արցախից դիպուկահարներ բերեց, նստեցրեց տանիքներին, որ նույնիսկ պատշգամբում կանգնածներին չխնայեցին ու գնդակահարեցին: Դրա մասին ոչ մեկը չի խոսում: Մինչդեռ Դվին հյուրանոցի պաշտոնյայի տղան անդամալույծ դարձավ միայն նրա համար, որ պատշգամբից համարձակվել էր նայել փողոցում կատարվող իրադարձությունները: Ու նրան գլխից էին խփել»:

Comments