Համավարակ, լեփ լեցուն հիվանդանոցներ, սահմանում լարված վիճակ։ Իսկ ոմանք ռուսական զինվորի համազգեստով փորձում են ջլատել պետության ռեսուրսները, ոստիկանները բան ու գործ չունեին, որ զբաղվեն իրենցով։

Սա դիվերսիա է, սա պարտիզանական պայքար է սեփական պետության դեմ։

Հիշեցնենք,որ այսօր «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ոստիկանության Արտաշատի բաժնի մոտից ավտոերթ էր կազմակերպել Երևան՝ Ազգային ժողով։ Նա հայտնեց, որ այս պահին Ազգային ժողովում քննարկվում է արտակարգ դրությունն ապօրինի երկարաձգելու հարցը, այդ իսկ պատճառով որոշել են ավտոերթով գնալ Ազգային ժողով։

Բողոքի ակցիային մասնակցում էին նաև «Ադեկվատ» կուսակցություն անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանը և Արթուր Դանիելյանը։

Comments