Հիսո՜ւս,
Քո միտքը թող որ լուսավորի ինձ,
Քո խոսքը թող որ առաջնորդի ինձ,
Քո աչքերը թող որ միշտ ուղղված լինեն իմ վրա,
Քո ականջները թող որ միշտ լսեն ինձ։
Խաչի վրա տարածված Քո բազուկները
թող որ բացեն ինձ տիեզերական սիրո դիմաց,
Խաչին գամված Քո ոտքերը թող որ մղեն ինձ
անչափ ու անվերապահ նվիրվելու եղբայրներին։
Տեգով բացված սիրտդ թող որ լինի իմ համար
շնորհի աղբյուր՝ կյանքի ճանապարհի վրա քայլելիս,
և հանգստի վայր՝ երբ ինձ հոգնած կզգամ։
Ամեն

Comments