Տևական ժամանակ է հայ ժողովուրդը և մասնակցում է տեղի ունեցող իրադարձություններին, և ոչ մի կերպ չեմ հասկանում նախկինների լոգիկան….Ինչ են ուզում նրանք Հայաստանից ու հայ ժողովրդից ? Արդեն անճարությունից իրար դեմ են դուրս եկել, արդեն իրար են սպառնում…..իրար դեմ ունեցած գործիքներն են ասպարեզ հանում, ու իրար վախեցնելով փորձում են առանձին առանձին իրենց դիրքերն ամրապնդեն, բայց ինչու ամրապնդեմ, ինչի համար ? Ինչու չեն ընդունում պարտությունը ? Դե երկրի հանդեպ սադրանքներ կազմակերպելու մեջ մի անգամ թաթախվածը էլ վախենալու բան չունի…. Նյութի աղբյուրը`MaxInfo.am

 

 

 

Այս ամենի մեջ հասկանալի չի Սերժ Սարգսյանի տրամաբնությունը: Ինչու է ասպարեզ հանել քաղաքականության մեջ բոբիկ փեսային, ինչու է վերջական ստորացնում և արժեզրկում նրան : Ոչ վաղ անցյալում Միքայել Մինասյանը անճարությունից դրդված անհիմն հայտարարություններ էր անում Վատիկանից…. Ընդունեք ձեր պարտությունը վերջապես, վերադարձրեք ժողովրդից թալանած միլիոնները և գնացեք ապրեք ձեզ բաժին հասած կյանքը մի ուրիշ երկրում….հետներդ բան չեք տանելու….Հայ ժողովուրդն արդեն ճաշակել է ձեր դավերն ու բանսարկությունները: մարդը իր մահից հետո թողնում է անուն….անուն իր զավակների և թոռների համար….բայց դուք ավելիին եք հասել, ձեր անունները գրվելու են հայոց պատմության էջերում, որպես դավաճանների անուններ…Ժողովուրդն արթնացել է լեթարգիական քնից, ազատվել է ստրկությունից, նա այլևս ձեզ վերադարձի հնարավորություն չի տալու Միքայել Մինասյանի կողմից վարձված լրատվակնները աշխատեցին ժողովրդի օգտին, և ինչքան նախկիններին կեղծ մեծարեցին, անքան շատ հանցանք բացահայտեց ժողովուրդը….Մի փորձեք ժողովրդի համբերությունը Միշիկի բարձրագույն Եվրոպական կրթություն իրեն չփրկեց, քանի որ այդ կրթության փողերի վրա պատերազմի շունչ կար, զինվորի արյուն կար, սոված երեխայի լաց կար….Նախկինները մի ամբողջ ժողովրդի դժբախտության ու զինվորի մոր արցունքի վրա տուն կառուցեցին….Հիմքը այդ տան ժողովրդի ցավի ու տանջանքի վրա էր, այդ տունը ամուր չէր կարող լինել….և քանդվեց Հանգիստ հեռացեք, դուք մեր երկրում տեղ չունեք…մի տվայտվեք….վերջին երեսուն տարիների ընթացքում հայ ժողովուրդն առաջին անգամ իրական հաղթանակ է տարել, ազնիվ ընտրությունների մասնակցել…Եվ առաջին անգամ հավատացել է վաղվա օրվան….Եվ վաղը այդ նույն ժողովուրդը գնալու է հանրաքվեին, ասելու է իր ԱՅՈ-ն, և հերթական անգամ պարտվելու եք: Իզուր մի փորձեք պղտորել հայ ժողովրդի վաղվա օրը….դուք արդեն պարտվել եք Նյութի աղբյուրը`MaxInfo.am

 

 

 

 

Comments