Պաշտպանության բանակը շուտով կվերափոխվի ։

Այս մասին հայտնում է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը։ Հիշեցնում ենք, որ Միքայել Մինասյանը գտնվում է հետախուզման մեջ։

Վերջինիս խոսքերով Նիկոլ Փաշինյանն ու Վաղարշակ Հարությունյանը տվել են իրենց համաձայնությունը Արցախի հանրապետության Պաշտպանության բանակը վերափոխելու վերաբերյալ։

Միքայել Մինասյանը նշում է․ << Կարևոր չէ, թե արդեն Արցախի ՊԲ-ն կվերափոխվի Արցախի ոստիկանության, Արցախի գվարդիայի, թե ներքին ոստիկանության, սակայն խնդիրն այն է, որ Արցախն այլևս զրկվում է իր անվտանգության երաշխավորից՝ Պաշտպանության Բանակից>>։

Այս մասին հայտնում է տելեգրամյան bagramyan26 ալիքը։

Bagramyan26 -ը մոտ է կանգնած իշխանական աղբյուրներին։

https://blogtime.am/

Comments