Ես մնում եմ այն կարծիքին, որ այո՛, Թուրքիայի հետ պետք է բացել սահմանը: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նրա խոսքով՝ եթե ՀՀ-ն ճիշտ և կանոնակարգված ռազմավարություն մշակի այդ հարցում, ապա այդ քայլից ոչ միայն չենք տուժի, այլ նաև կշահենք:

«Սահմանները բացելուց հետո մենք պիտի ուշի ուշով հետևենք, թե ինչպես է գնում գործընթացը: Օրինակ՝ Սյունիքում մենք պիտի արտակարգ տնտեսական դրություն հայտարարենք և թույլ չտանք, որ գրանցվեն համատեղ ձեռնարկություններ, միայն պետության կամ կառավարության հատուկ որոշմամբ դա պետք է լինի Սյունիքում: Իսկ եթե չկան նման ադեկվատ իշխանություններ, արդեն ուրեմն վերջ, մենք կուլ ենք գնալու Թուրքիային: Բայց մենք դատապարտված ենք. վաղ թե ուշ պետք է բացենք սահմանները Թուրքիայի հետ և շփվենք»,- ասել է Բագրատյանը:

https://lurer.com/?l=am

Comments