Ռազմական գործողություններն ավարչտվել են, բայց ինչպես առիթ ունեցել եմ ասելու, պատերազմն ունի հետցնցումներ: Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր խնդիրն է կառավարել այդ իրավիճակը: Նայեմբերի 9-ից հետո մեր հիմնական խնդիրը Հայաստանի եւ Արցախի շուրջ որոշակի կայունություն ապահովելն է»,-ասաց նա: Իհարկե, հայտնի դրոշմանիշի հրապարակումն անընդունելի է: Ադրբեջանի ղեկավարությունը վերջերս հաճախ խոսում է հայկական ֆաշիզմի մասին, բայց ակնհայտ է, որ ֆաշիզմի դրսեւորումներ, ընդ որում, նյութական, ապացուցելի դրսեւորումներ մենք տեսնում ենք Ադրբեջանում: Ինչքան ինձ հայտնի է, նմանատիպ դրոշմանիշ եղել է մեկ էլ ֆաշիստական Գերմանիայում եւ ասյ փաստը շատ խոսուն է»,-ասաց Փաշինյանը: Փաշինյանը նշեց, որ այստեղ գործ ունեն անելու ոչ միայն կառավարությունը, այլ նաեւ խորհրդարանն ու խորհրդարանական դիվանագիտությունը. «Պետք է այդ դրոշմանիշը ցույց տալ հնարավորինս լայն շրջանակների: Ես նկատի ունեմ միջազգային հանրությանն ու գործընկերներին»: Վարչապետը տեղեկացրեց, որ այս թեմայի շուրջ խոսակցություն է եղել նաեւ մոսկովյան բանակցությունների ընթացքում. «Ես ասել եմ եւ հիմա էլ կարծում եմ, որ ըստ էության, ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքում այդ տրամաբանության որոշակի զարգացումէ եղել Ադրբեջանում ի սկզբանե, եւ որին Հայաստանից հնչել են որոշակի արձագանքներ: Ես ուզում եմ նորից ընդգծել ԱԳ նախարարի ասածը Ադրբեջանից հնչող հայտարարությունները հակասական են: Այնտեղ որտեղ հարկավոր է զարգացվում է խաղաղության հռետորաբանություն, մյուս դեպքում զարգացվում է ատելության քարոզ: Այս առումով Ադրբեջանը պետք է կողմնորոշվի, թե ինքը որ ճանապարհով է գնում: Մենք նույնպես պետք է կողմնորոշվենք, թե որ ճանապարհով ենք գնում»: Նյութի աղբյուրը`MaxInfo.am

 

 

 

 

 

 

 

Comments