Որևէ կերպ չեմ ուզում հավատալ, որ պարտված պատերազմի պատճառները մինչև վերջ չբացահայտած, Արցախը տանուլ տված, հազարավոր հայորդիների մահն ու կորուստը, գերեվարումն ու խեղված ճակատագրերի նկատմամբ պարտքը դեռ չընկալած «ժողովուրդը» պատրաստ է այսքան արագ իր զոհված զավակների փառքն ու պատիվը դնել մի կողմ ու դեռ երեկ նրանց սպանած ու գերեվարածների հետ տնտեսական, կոմունիկացիոն, ապրանքաշրջանային փոխհարաբերությունների խաբկանքը, գնահատել որպես հնարավորություն և անբարո ինքնախաբեությամբ փարատվել:
Որևէ կերպ չեմ ուզում հավատալ, որ մեր պոտենցիալ թշնամին հաշվարկել է նույնիսկ այդ «ժողովրդի» մի մասի (իմ քյարը, իմ փայը, իմ խերը, իմ շահը, իմ տոկոսը, ինձ ձեռք տալը, ինձ տակը ինչա մնումը) բառիս վատ իմաստով «սուր առևտրապաշտ» բնույթը:
Ուզում եմ հավատալ, որ առաջին դեպքում սխալվելու են այդ «ժողովրդին» պերմանենտ ինքնախաբեության դոզաներ ներարկող հոգևավարքի մեջ գտնվող իշխանությունները:
Երկրորդ դեպքում էլ ուզում եմ հավատալ, որ ձախողվելու է մեր թշնամական տանդեմը, երբ բախվի ոչ թե մեր «առևտրապաշտական» շահին, այլ արժանապատիվ բնույթին և գերակայությունների գինն ու կարևորությունը ընկալողներին:
P.S. Որևէ կերպ չեմ ուզում հավատալ…

Comments