Հերի և Ալմեդա Հեդվիքներն ամուսնացել են 2015 թվականին` վերջինիս որդու թաղման արարողության ժամանակ հանդիպումից ընդամենը երկու շաբաթ անց, գրում է «Ռամբլերը»:

Այդ ժամանակ Հերին 17 տարեկան էր, իսկ նրա ընտրյալը` 71: Զույգը  նույնիսկ չսպասեց, որ երիտասարդ տղան չափահաս դառնա և արդեն 5 տարի ծիծաղում են նրանց վրա, ովքեր քննադատում են իրենց տարիքային տարբերությունը:

Գարնանը` կարանտինի ժամանակ, Ալմեդան սրտի կաթված է ստացել, իսկ ամռանը վիրահատություն է տարել: Այժմ զույգի մոտ, թերևս, ամեն ինչ կարգին է: Ամուսնությունից 6 տարի անց նրանց հարաբերություններն ավելի են ամրացել: Վերջերս էլ զույգը գրանցվել է TikTok հարթակում, որտեղ համբուրվում են տեսախցիկի առջև և պատմում իրենց հարաբերությունների մասին:

«Նա իմ երազանքների կինն է, մեր հարաբերությունների ֆիզիկական կողմն ուղղակի հրաշալի է»,- մեջբերում է երիտասարդին Daily Star-ը:

Բացի դա, նրանք նաև համացանցում գումարի դիմաց կիսվում են իրենց մասնակցությամբ ինտիմ տեսանյութերով:

«Ակնհայտ է, որ Ալմեդան և Հերին նպատակ ունեն դեռ երկար երջանիկ ապրել միասին»,- գրում է «Ռամբլերը»:

 

 

https://lurer.com/?l=am

Comments