Դերասանուհի Դիանա Տոռեսի ինստագրամյան էջի սթորիներ-ում տեղադրված սքրինշոթերը մեծ աղմուկ բարձրացրեցին հետևորդների մոտ: Դերասանուհին հատված էր տեղադրել որտեղ Տաթև Սարգսյանը իրենց դիմահարդարին գրում է չտեղադրել իր նկարները Դիանայի նկարների կողքին, քանզի դա Տաթևի համար պատվաբեր չէ:

Blognews.am-ը զրուցեց  Դիանա Տոռեսի հետ և պարզաբանեց թե ի՞նչ է տեղի ունեցել Դիանայի և Տաթևի միջև:

«Տաթևը իմ դիմահարդարին ասել է, որ իր նկարները տեղադրելուց իմ նկարի կողքը չդրվի՝ պատվաբեր չէ Տաթևի համար, ինձ էլ այնքան են հարգում, որ զանգահարել տեղեկացրել են այս միջադեպի մասին և ուղարկել խոսակցության սքրինշոթը, բայց ի՞նչը պատվաբեր չեր չհասկացա, ես մաքուր կյանքով ապրող մարդ եմ ի տարբերություն Տաթևի, ով ամուսնացած մարդկանց հետ է շփվում, իրենց ավտոմեքենաներն է քշում և հեռախոսներ նվեր ուզում, ուրիշների հաշվին տարբեր երկրներ գնում:

Այս ամենի մասին շատերը գիտեն սա ճշգրիտ ինֆորմացիա է, ինձ այնպիսի բաներ են գրում իր մասին, որ անգամ ամոթ է տեղադրեմ: Մեր միչև ոչինչ տեղի չի ունեցել, ես Տաթևի հանդեպ ոչինչ չեմ արել: Տարիներ առաջ հորս հոգեհանգստին վառ կարմիր շրթներկով էր եկել, այդպիսի բան չեն անում: Այնտեղ նաև ընկերս էր ներկա, ում հետ որոշ ժամանակ անց իմանում եմ դուրս է գալիս Տաթևը, այստեղ այնտեղ է գնում, այդքանից հետո դեռ իմ տանը հյուր է եղել:»

 

 

 

Comments