Հա ասեցի չգրեմ, չստացվեց, քանզի շատերին է հետաքրքրում…

Այսօր շատերին է հետաքրքրում, թե ի վերջո ինչո՞ւ պաշտոնանկ չի արվում այս նկարում պատկերված՝ կրթության ոլորտը հիմնահատակ ավերած պաշտոնյան…

Ասում են՝ պատճառը մեկն է՝ նա Փաշինյանի ամենահավատարիմ զինակիցն է: Մի կողմ թողնենք այն, որ Փաշինյանն էդ ե՞րբ է զենք բռնել, որ մի բան էլ զինակից ունենա…

Դուք պատկերացնո՞ւմ եք այս մարդուն՝ զենքը ձեռքին (սելֆին նկատի չունեմ)…

Ուրեմն, որ օրն այս անձնավորությունը զենք վերցրեց՝ Հայրենիքը պաշտպանելու նպատակով, ես նույն օրը ցախավելով ավլելու եմ Հանրապետության հրապարակը…

Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Comments