5 տարի 6 ամիս ազատազրկում Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին

34

Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 5 տարի 6 ամիս ազատազրկման։ Դատավճռի ուժի մեջ մտնելու դեպքում, Նարեկ Սարգսյանը կդատապարտվի ոչ թե 5 տարի 6 ամիս, այլ 3 տարի 6 ամիս ժամկետով, քանի որ մնացյալ ժամանակահատվածը նա գտնվել է անազատության մեջ։ Հիշեցնենք, 2018թ․ հունիսից Նարեկ Սարգսյանը հետախուզման մեջ էր գտնվում. նա հայտնաբերվել էր Չեխիայում՝ Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագրով՝ Ֆրանկլին Գոնսալես անվամբ, 2019թ․ դեկտեմբերի 21-ին արտահանձվել էր Հայաստան: Ավելի վաղ Նարեկ Սարգսյանի մեղադրանքից հանվել էր Մարտիրոս Սարյանի կտավի հետ կապված հարցը: Նարեկ Սարգսյանը մեղադրվում է անհայտ անձից ապօրինի կերպով ատրճանակներ և ռազմամթերք հանդիսացող 168 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ ձեռք բերելու, ինչպես նաև առանց իրացնելու նպատակի խոշոր չափի թմրամիջոցներ պահելու և հետագայում այլ վայր փոխադրելու համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/06/16/1198680/

© 1998 — 2021 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Comments