Էրեբունի օդանավակայանում վայրէջք կկատարի Ադրբեջանից Հայաստան ռազմագերիներ տեղափոխող օդանավը

320

Քիչ հետո Էրեբունի օդանավակայանում վայրէջք կկատարի Ադրբեջանից Հայաստան ռազմագերիներ տեղափոխող օդանավը։ Մեր տեղեկություններով՝ Ռուստամ Մուրադովն իր հետ 3 ռազմագերի է բերել՝ Ռոբերտ Վարդանյան, Սամվել Շուխյան և Սեյրան Թամրազյան։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, գերիների վերադարձը ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի շնորհիվ է, ով այսօր ամբողջ օրը բանակցություններ է վարել Բաքվում և րոպեներ առաջ մեզ հայտնի դարձավ, որ գերիները Բաքվի օդանավակայանում են Մուրադովի ինքնաթիռում, որը թռիչքի է պատրաստվում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/5d02dc0ba226529c402302589ff402bd?fbclid=IwAR1NjbrYYRTB5sSq7fDXe2qrf2bL8O17yO4NCgbGQyHLmB738G7io6o06po

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

Comments