Ցավալի է, որ Ադրբեջանում կան հայ գերիներ, որոնց գողացել են իրենց ընտանիքներից. Մխիթարյան

96

«Ցավալի է, որ Ադրբեջանում կան հայ գերիներ, որոնց գողացել են իրենց ընտանիքներից»,- իտալական La Repubblica-ի հետ հարցազրույցում ասել է իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Արցախում պատերազմը շարունակվում է 30 տարի, սակայն շատ երկրներ նախընտրում են անտեսել այդ կոնֆլիկտը: Անհավանական է, որ նման բան տեղի է ունենում 21-րդ դարում: Պատերազմի ընթացքում ես կոչով դիմեցի ամբողջ աշխարհին: Կարևոր էր, որ մեր ձայնը լսելի դառնար։ Շնորհակալ եմ Իտալիայի կառավարությանը աջակցության համար: Շնորհակալ եմ բոլորին, որոնք ճանաչել են Արցախի անկախությունը»,- նշել է Հայաստանի հավաքականի ավագը:

Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է նաև «Ռոմայի»՝ Հայաստանին ուղարկած հումանիտար օգնությանը՝ ասելով, որ դա հրաշալի նախաձեռնություն էր։ Մխիթարյանը շեշտել է, որ երբեք չի մոռանա «Ռոմայի» արածը:

Shantnews.am

Comments