Գիտնականները բացահայտել են տղամարդկանց կյանքի տևողությունը կրճատող սննդատեսակը

727


Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են այն սննդատեսակը, որը զգալիորեն կրճատում է տղամարդկանց կյանքի տևողությունը: Այս մասին հայտնում է Express-ը: Հետազոտողները ուսումնասիրել են ավելի քան 43 հազար տղամարդու: Նրանց միջին տարիքը 53 տարեկան էր. փորձի սկզբում նրանց առողջության ցուցանիշները բացառեցին սրտանոթային և քաղցկեղային հիվանդությունները:

Մասնագետները պարզել են, որ կարմիր մսի օգտագործումը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկերը: Բացի դրանից՝ կարմիր միսը նպաստում է աղիքային քաղցկեղի առաջացմանը։ Կյանքը երկարացնելու համար գիտնականներն առաջարկել են մսամթերքը փոխարինել կաթնամթերքով, հացահատիկային բույսերով կամ լոբազգիներով։

Comments