«Բարերար Աստված քո ողորմությամբ մխիթարիր մեզ…». Աղոթք խնդրանքների կատարման համար

70

Քո դիմաց ծնկի եկած` ամբողջ սրտով աղաչում ենք և գթությունդ հայցում, բարերար և բազումողորմ Աստված: Ինչպես Քո ծառաներին խոստացար` ասելով. «Ինչ որ հավատքով խնդրեք Հորից` Որդու անունով, կը տրվի ձեզ», այս պահին շնորհի՛ր և իրենց բարի կատարման հասցրու Քեզ հավատացողներիս խնդրանքները, որովհետև Քե՛զ ենք ապավինել: Քո առատ ողորմությամբ մխիթարի՛ր մեզ այս կյանքում և առաջնորդելով` երկնքի անպատմելի արքայությանդ հասցրու, որպեսզի Ամենասուրբ Երրորդությունդ փառաբանվի և պատվվի. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:

Ամեն:

Comments