Ղրիմում անվտանգության աշխատակիցը մտրակով հետապնդել է լողափում գտնվողներին: Համապատասխան տեսանյութը հրապարակել է լողափի այցելուներից մեկը Instagram-ի իր էջում: Կնոջ խոսքերով, արդեն վեց տարի է, ինչ իր ընտանիքն ամեն տարի ազատ այցելում է լողափ, այդ թվում՝ մեկ շաբաթ առաջ: Սակայն պարզվել է, որ վերջերս այնտեղ անցակետ է տեղադրվել: Անվտանգության վերոնշյալ աշխատակիցը՝ մտրակով զինված, ընտանիքից պահանջել է լքել վայրը: Տղամարդը սպառնացել է մտրակել իրեն, իր ամուսնուն, մորը և չորս տարեկան որդուն:

Նյութի աղբյուրը`MaxInfo.am

Comments