ՇՏԱՊ. Հրայր Թովմասյանի երկար սպասված հրաժարականը

7240

Երեկ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շուրջ հինգ Ժամ տևող ասուլիսի ընթացքում լրագրողների կողմից հարց բարձրացվեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի մասին։ Երեկոյան Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, թե Երևան հասնելուն պես կհրապարակի փաստեր Հրայր Թովմասյանի մասին, սակայն քիչ հետո պարզ դարձավ, որ վարաչպետը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մնալու է Կապան քաղաքում։

Այսօր ՀՀ վարչապետը գրեց Հրայր Թովմասյանի մի գրիչի պատմությունը, որն էլ հանդիսանում էր ֆեյսբուքահայության կողմից երկար սպասված փաստը։

Մի քանի րոպե առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության Սահմադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը ներկայացրել է հրաժարականի դիմում։

Դիմումի մեջ մասնավորապես ասվում է.

«Ի հայտ եկած ծանրակշիռ փաստերի ներքո այլևս անհնարին եմ համարում Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունների կատարումը։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ ընդունել իմ հրաժարականը։»

Դիմումը ստորագրված է մատիտով։

Նախագահ Արմեն Սարգսյանը Հավայան կղզիներում կայանալիք միջազգային տնտեսական ֆորումից վերադառնալուն պես անպայման կբավարարի դիմումը։

Աղբյուրը՝ ArmComedy-ի տղեք

Comments