Դավթաշենի կամրջից ցած նետված տղամարդը լավագույն…

223

Այսօր լուսադեմին Դավթաշենի կամրջից ցած նետված տղամարդը 44-օրյա պատերազմի մասնակից է: Armlur-ի փոխանցմամբ՝ նա եղել է լավագույն դիպուկահարներից մեկը: Ողբերգական դեպքի հանգամանքները քննվում են: Մասնավորապես, մեզ հասած տեղեկություների համաձայն՝ տղամարդը մասնակցել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմին, եղել է լավագույն դիպուկահարներից մեկը: Իսկ թե ինչու է գնացել այդ քայլին, իրավապահները քննություն են իրականացնում:

Հիշեցնենք՝ shamshyan.com-ը գրել էր մայիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է քաղաքացու մահը։ Օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Comments