ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է դատարանի որոշմամբ: «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում այս մասին ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: «Որքան գիտեմ՝ նա գտնվում է Երևանի Կենտրոն քրեակատարողական հիմնարկում»,- ասաց Վանեցյանը: Հարցին, թե արդյոք տեղյակ է՝ քննիչն այցելե՞լ է Ռոբերտ Քոչարյանին, ԱԱԾ տնօրենը պատասխանեց՝ տեղյակ չէ: Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ պաշտպանական կողմի բերած բողոքների վերաբերյալ որոշումը, ըստ որի առաջին ատյանի դատարանի որոշումը մնաց ուժի մեջ, ըստ դատարանի` Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Դրանից հետո ՀՀ երկրորդ նախագահը հանդես եկավ հայտարարությամբ, որը մամոււլի ասուլիսի ընթացքում ներկայացրեց նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Հայտարարության մեջ Ռոբերտ Քոչարյանը նշում է, որ ««Մարտի 1-ի» գլխավոր կազմակերպիչը փորձում է մաքրվել արյունից և իրեն մեղավոր նշանակել»:https://lratu.ru/iravitchaki-ktruk-phophoxuthyun-tesekh-inch-e-patahel-robert-khocharyanin/?fbclid=IwAR0V71ZPU7sLb9U4D-eW5hoYIcROjVD87j21fSUvFjEZPrtGEYIDWS4r2lU
Լրահոս
Նիկոլի միլանյան «պատահական» ադրբեջանցին բացահայտված է
2019 թ-ի նոյեմբերի վերջին, երբ Հայաստանի վարաչպետի աթոռը զբաղեցնողը Միլանի հայկական եկեղեցիում պատասխանում էր "պատահական" եկեղեցի մտած ինչ-որ ադրբեջանցու հարցերին, շատերը խիստ քննադատության ենթարկեցին...
Վերջին ամիսների ընթացքում Կապիտուլյանտին ամենաառարկայական ու ամենամահացու հարվածը հասցրել ա հենց կապիտուլյանտը ու դա...
Վերջին ամիսների ընթացքում Կապիտուլյանտին ամենաառարկայական ու ամենամահացու հարվածը հասցրել ա հենց կապիտուլյանտը ու դա արել ա մարտի 1-ի հանրահավաքով: Մարտի 1-ին վերջնականապես կոտրվեց էն...
Ֆերդինանդ Կարապետյանը շշմեցնող հնարքով հաղթեց ադրբեջանցուն
https://www.youtube.com/watch?v=mTTAoX6gQyM
Աղբյուր
Պաշտոնական Երևանից չեն հնչում պատասխաններ Բաքվից եկող սադրիչ հայտարարություններին
Պաշտոնական Երևանից չեն հնչում պատասխաններ Բաքվից եկող սադրիչ հայտարարություններին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ադրբեջանագետ Կարեն Հովհաննիսյանը։
«Պաշտոնական Երևանից չեն հնչում պատասխաններ Բաքվից...