Սասունը փրկվել էր, մոտ 50 օր ընկերների հետ անտառներում են մնացել, բայց թշնամին ավելի շուտ գտավ նրանց

296

Սասունը փրկվել էր, մոտ 50 օր ընկերների հետ անտառներում են մնացել, բայց թշնամին ավելի շուտ գտավ նրանց

«Սիրում էր բնությունը, սիրում էր իր ընտանիքը, ամենից շատ սիրում էր իր փոքրիկ քույրիկին, ամեն ինչ անում էր իր քույրիկի համար»,- պատմում է Սասուն Պետրոսայնի հայրը՝ Սարիբեկ Պետրոսյանը: Սասունը փրկվել էր պատերազմից, իր 6 ընկերների հետ մոտ 50 օր պայքարեն են կյանքի համար Արցախի անտառներում, սակայն թշնամին գտել էր նրանց և դաժանաբար սպանել:

Հայրը սեպտեմբերի 12-ին է տեսել որդուն, ասել է, որ լավ է, չի դժգոհել ծառայությունից: Սասունը շրջափակման մեջ է ընկել Հադրութի շրջանում: Զանգել է հորն ասել, որ կարողացել են դուրս գալ շրջափակումից և մտել են Վանք գյուղ:

Սասուն Պետրոսյանը ծնվել է 2001 թվականի հունիսի 6-ին: Զոհվել է հրադադարից հետո 2020 թվականի դեկտեմբերի 27-ին:

Comments