Փաշինյանը պատասխանել է Քոչարյանի՝ ես լինեի, պատերազմ չէր լինի հայտարարությանը

114

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահի հայտարարությանը, որ եթե ինքը լիներ պետության ղեկավարը, այս պատերազմը չէր լինի և մենք այս պարտությունը չէինք կրի:

«Կարող է ասածս մի քիչ զավեշտալի թվալ, բայց ցանկացած ոք, ով 2020թ. սեպտեմբերին, հոկտեմբերին, նոյեմբերին չի եղել Հայաստանի ղեկավար, կարող է այդ նույն բանն ասել:

Եվ ոչ մեկ հակառակը չի կարող ապացուցել: Հարցնե՞նք: Ցանկացած ոք՝ անկախ կենսագրությունից, անուն-ազգանունից, կարող է ասել՝ «եթե ես լինեի, Ադրբեջանը չէր համարձակվի հարձակվել: Մենք չէինք պարտվի», և այլն, և այլն: Բայց նաև մենք պետք է իրապես հասկանանք պարտության խորքային ծագումնաբանությունը: Շատ լավ, եթե սա պարտություն է, որը ծագել է երկու տարվա կամ երկու ամսվա ընթացքում, եկեք արձանագրենք և ապացուցենք դա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Comments