Սերգեյը մարտի դաշտից զենք էր հավաքում, բերում տղաներին տալիս ու ասում՝ պետք ա տղերք, պետք ա․․․

274

«Երջանիկ ճանապարհեցինք, շատ գոհ էր իր Եղնիկներից, մենք էլ»,- պատմում է Սերգեյ Հովհաննիսյանի մայրը: Սերգեյը տատիկին խոստացել էր, որ բանակից գա ամեն ինչ կպատմի բանակի մասին, ասել էր. «Շատ լավ է բանակում, այստեղ կարող ես իմանալ, որն է ընկեր, որն է թշնամի»:

Սերգեյ Հովհաննիսյանը շատ էր ցանականում սերժանտի կոչում ստանալ։ Մոր խոսքով՝ մեկ ամիս է «վայելել» կոչումը:

Սեպտեմբերի 25-ին դիրք էր բարձրացել արդեն որպես դիրքի պատասխանատու: «Ես այնքան վստահ էի հրամանատարության վրա, մտածում էի Եղնիկներում չի կարող վրիպում լինել»,- ասում է Սերգեյի մայրը:

«Բոլորի մասին մտածում էր իմ տղան. իր մասին, մեր մասին հեչ չմտածեց»,- ասում էր Սերգեյ Հովհաննիսյանի տատիկը:

Սերգեյ Հովհաննիսյանը ծնվել է 2001 թվականի ապրիլի 4-ին։

Comments