Տեսանյութ՝ ինչպես են կործանված ինքնաթիռից փրկում նորածին երեխային․․․

103

Համացանցում հրապարակվել է տեսանյութ՝ ինչպես են փրկարարները աղետի ենթարկված ինքնաթիռից դուրս բերած նորածնին մոտեցնում շտապօգնության մեքենային: Հիշեցնենք, որ Ղազախստանում կործանվել է «Bek Air» ավիաընկերության ինքնաթիռը: Այն դուրս է եկել Ալմաթիի օդանավակայանից, ապա կորցրել բարձրությունը և բախվել երկհարկանի շենքին:

Z2100 բորտային համարով ինքնաթիռում եղել է 100 մարդ՝ 95 ուղևոր և անձնակազմի 5 անդամ: Ինքնաթիռի վթարից հետո բռնկում տեղի չի ունեցել: Վթարից զոհվել է 12 մարդ, վերջին տվյալներով՝ կա 49 տուժած:

Comments