ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գյումրիում 19-ամյա երիտասարդը դանակահարել է 22-ամյա տղայի

45

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գյումրիում 19-ամյա երիտասարդը դանակահարել է 22-ամյա տղայի

Սեպտեմբերի 14-ին, ժամը 16.10-ի սահմաններում, շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ ստացվեց, որ կտրած-ծակած, արնահոսող վերքով Գյումրիի Մայակովսկու փողոցից հիվանդանոց է տեղափոխվել 22-ամյա մի երիտասարդ։

Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումներով պարզվեց, որ երիտասարդը ժամը 15-ի սահմաններում վիճաբանել էր Գյումրիի 19-ամյա մի բնակչի հետ, ինչի ընթացքում էլ սուր-կտրող-ծակող առարկայով ստացել էր վնասվածք։ Նույն օրը, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, նախկինում 3 անգամ դատապարտված, 19-ամյա երիտասարդը բերման ենթարկվեց ոստիկանություն։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր։

Comments