«Առանց Աստծո որևէ մահացու հիվшնդություն հաղթահարելի չէ, ես հաղթեցի քաղցկեղին…». Անի Քոչարի հուզիչ գրառումը

678

Անի Քոչարի կյանքը գլխիվայր շրջվեց, երբ նրա մոտ ախտորոշեցին քաղցկեղ։ Ու նա որոշեց պայքարել, նա չհանձնվեց։
«Քաղցկեղով կարող է հիվանդանալ յուրաքանչյուրը՝ անկախ նրանից, թե ինչպես ես սնվում եւ ապրում: Այն անկանխատեսելի հիվանդություն է … Ու երբ բժշկին հարցրի, թե ինչի՞ արդյունքում ես ձեռք բերեցի այս հիվանդությունը, ասաց. «բախտդ չի բերել»:Իմ կարծիքով՝ մեր կյանքում տեղի ունեցող ցանկացած բացասական երևույթ, այդ թվում՝ հիվանդությունները, չարից են։ Հիվադությունները նաև սթրեսների, հոգեկան հարվածների եւ վայրիվերումների հետևանք են:
Արդեն պարզվել է, որ օնկոլոգիական խնդիրները նաև պսիխոսոմատիկ հիվանդություններ են, անմիջական կապ ունեն մարդու հոգեվիճակի, ապրած սթրեսների հետ:Ուղղակի էլ ավելի մոտենալով, վերադառնալով Տիրոջը, վերանայելով կյանքդ՝ շատ բաների սկսում ես ուրիշ ձև նայել: Իմ ապաշխարությունից հետո, կարծես, թե վերածնվեցի ոչ միայն ֆիզիկապես, այլև՝ հոգեպես:Փորձում եմ այլևս այլ կերպ ապրել, միմիայն Աստծո սիրո մեջ ապրել ու անտեսել այն ողջ բացասականը, չարը, որը կարող եմ երբեմն զգալ:
Ես ներում եմ ողջ այն մարդկանց, ովքեր նախանձ են ու չար, ովքեր նույնիսկ վատ մեկնաբանություններ են գրել: Ներում եմ բոլորին, անգամ մարդկանց, ովքեր, թվում է, թե հարազատ էին, բայց անտարբեր եղան, չվախեցան ու չանհանգստացան իմ մահվան մտքից, ինձ կորցնելու գաղափարից: Անգամ մի տաք, սփոփող բառ չգրեցին: Խնդրում եմ Տիրոջից, որ բոլորին առողջություն տա:Մարդը հարվածներից չպետք է երես դարձնի Աստծուց, չպետք է քննադատի եւ քարկոծի Աստծուն, ասելով, թե նա չփրկեց կամ չպաշտպանեց: Չարը նույնպես քնած չէ, նա նույնպես զգոն է ու հարձակումներ է գործում: Մարդը հավատքով պետք է հաղթահարի հիվանդությանը, առանց Աստծո որևէ մահացու հիվանդություն հաղթահարելի չէ:
Բժիշկները հրաշագործներ չեն, նրանք կախարդական փայտիկներ չունեն՝ լինի Գերմանիայում, Իսրայելում, ԱՄՆ-ում, թե մեր համեստ Հայաստանում»:

Comments