Ես եմ հարությունը և կյանքը.Ինձ հավատացողը եթե մեռնի էլ,կապրի.

137

Հայերեն (Գրաբար)

Հայր մեր որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն Քո։
Եկեսցէ արքայութիւն Քո։
Եղիցին կամք Քո
որպէս յերկինս եւ յերկրի։
Զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր։
Եւ թող մեզ զպարտիս մեր,
որպէս և մեք թողումք
մերոց պարտապանաց։
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն։
այլ փրկեա զմեզ ի չարէ։
Զի քո է արքայութիւն
եւ զօրութիւն եւ փառք
յաւիտեանս
Ամէն

Հայերեն (աշխարհաբար)

ՀԱՅՐ ՄԵՐ
Հա՛յր մեր, որ երկնքում ես,
Քո անունը սու՛րբ լինի,
Քո թագավորությունը գա՛,
Քո կամքը լինի՛
Ինչպես երկնքում, այնպես երկրի վրա,
Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր
Եվ մեզ ներիր մեր պարտքերը,
Ինչպես մենք կներենք մեր պարտապաններին
Ու մեզ փորձության մի տանի,
Այլ փրկիր մեզ չարից,
Քանի որ քոնն է թագավորությունը,
Զորությունը և փառքը հավիտյանս հավիտենից,
Ամեն։

Comments