Աղոթք նեղության ժամին

306

Օգնիր մեզ, Տե՛ր, օգնիր, Աստված Փրկիչ մեր, Քո մեծ և փառավորյալ անվանդ համար:

Տե՛ր, փրկիր մեզ և քավիր մեր մեղքերը քո սուրբ անվան համար:

Սուրբ և պատվական խաչիդ հովանու ներքո խաղաղությամբ պահիր Քեզ ապավինած և Քեզ վրա հույս դրած ժողովրդին:
Փրկիր երևելի և աներևույթ թշնամիներից: Արժանի դարձրու գոհությամբ փառավորելու Քեզ Հոր և Սուրբ Հոգու հետ, հավիտյաններից հավիտյանս։

Ամեն:

Մհեր Լոռեցյան

Comments