Բուժումներ խուրմայով.

356

Բուժիչ նամակներ Փյունիկյան արմավենին մինչև 8 մ բարձրությամբ խոշոր, երկար տերևներով սլացիկ ծառ է։ Պտուղները կազմում են խիտ ողկույզներ, որոնց երկարությունը և տրամագիծը չափվում են մի քանի մետրով։ Երկիր մոլորակի վրա հնագույն ժամանակներից մշակվող պտղատու ծառատեսակներից մեկն է, մոտ 5000 տարի։ Բույսը համարվել է Աստծո կողմից մարդկանց տրված պարգև` առատության, հարստության և առողջության խորհրդանիշ։

Բույսը մեծ նշանակություն է ունեցել անապատներում ապրող արաբական ազգությունների կյանքում։ Նպաստել է մշակույթի զարգացմանը, արաբ զինվորները արշավանքների ժամանակ իրենց հետ արմավի պտղի մեծ պաշար են տարել։ Արմավի տեսակները բազմաթիվ են, մոտ` հազար։ Հայտնաբերվել են մոտ 2000 տարվա վաղեմություն ունեցող արմավի սերմեր, որոնցից իսրայելցի գիտնականները կարողացել են մշակել արմավի այն տեսակը, որը գոյություն է ունեցել նշված ժամանակաշրջանում և հետագայում անհետացել` մոտ 500 տարի առաջ։

Պարզվել է, որ այդ տեսակը ունի առավել հարուստ քիմիական բաղադրություն և առանձնանում է իր յուրահատուկ բուժիչ հատկություններով։Արմավի պտուղները իջեցնում են խոլեստերինի մակարդակը, օգտակար են աթերոսկլերոզի, անեմիայի, ֆիզիկական և նյարդային հյուծվածության դեպքում։ Նպաստում են ոսկորների ապաքինմանը կոտրվածքներից հետո։ Պտուղը պարունակում է մի նյութ, որը նպաստում է կերակրող մայրերի կաթի առատությանը։

Փորկապություն. 5 հատ խուրմայի պտղին ավելացրեք 500 մլ ջուր և պատրաստեք կոմպոտ։ Եփուկը խմեք նախաճաշից առաջ։
Հեռացրեք կորիզները, մանր կտրատեք 5 հատ պտուղ, ավելացրեք 2 թ/գ հալեցրած կարագ և 2-3 հատ սև պղպեղի հատիկներից ստացված փոշին։ Կերեք լուսաբացին, ժամը` 5-6-ին, մոտակա երկու ժամվա ընթացքում չի կարելի ուտել կամ որևիցե ըմպելիք օգտագործել։

Լուծ. Վերոգրյալ քանակի պտուղները լվացեք հոսող ջրի տակ, ավելացրեք 200 մլ զտված ջուր, հասցրեք եռման ջերմաստիճանի, 15 րոպե, եփեք 30 րոպե թրմեք։ Հեռացրեք կորիզները և պտղի քերուկը, խառնեք եփուկին, ավելացեք 50 գրամ բրնձից ստացված շիլա։

Խառնուրդը կերեք ճաշից և ընթրիքից հետո։

Մետեորիզմ. Եփած, կորիզները հեռացրած 5 խուրմայի քերուկին խառնեք 1 գրամ չամանի սերմի փոշի։ Կերեք 30-ական գրամ, օրը 4-5 անգամ։

Հյուծվածություն, մարմնի քաշի կորուստ. 20 հատ խուրմայի պտուղը 15 րոպե եփեք 1 լ ջրում, քամեք, պտուղները կերեք օրվա ընթացքում` 20-30 գրամ ընկուզեղենի հետ, իսկ եփուկով պատրաստեք բրնձով ապուր։

Հաճախ կրկնվող հոգնածության զգացում, սակավարյունություն. 10 հատ թարմ պտուղը տեղավորեք ապակյա տարայի մեջ, ավելացրեք 1 թ/գ կոճապղպեղի, 1-ական գրամ համեմի սերմի և զաֆրանի փոշիներ։ Կիպ փակեք տարան, 2 շաբաթ թրմեք տաք տեղում` փաթաթեք կտորով։ Կերեք 3-ական ճ/գ, ուտելուց առաջ կամ 1 ժամ հետո։

Դիմային նյարդի բորբոքում, ինսուլտ. Աղացեք 10 հատ խուրմայի պտղամիսը, խառնեք հալեցրած կարագի հետ (2։1), կերեք 2-ական ճ/գ, օրը` 4-5 անգամ, կամ` կերեք 50-ական գրամ խուրմա, օրը 2-3 անգամ, 100 մլ կաթի հետ։

Ցավեր կրծքավանդակի շրջանում, տախիկարդիա. Մանրացրեք 2 պտուղ, ստացված շիլան խառնեք 2 թ/գ մեղրի հետ, կերեք օրվա ընթացքում, շարունակեք ըստ անհրաժեշտության։

Միգրեն. Հիվանդության համալիր բուժման ընթացքում` թիկունքի և պարանոցի մերսում, դեղորայքային բուժում և այլն։ Օգտակար է ուտել 50-100 գ խուրմա օրվա ընթցքքում։ Ներգանգային ճնշումն իջեցնելու նպատակով օգտակար են կանաչ թեյը, երեքնուկ կարմիրի թուրմը, գրեյպֆրուտի կեղևի ներսի շերտը։

Պատրաստեք նաև ձիաձետ դաշտայինի թուրմը. 1 ճ/գ խոտը 2 ժամ թրմեք 100 մլ եռջրում, քամեք։ Խմեք 40-ական մլ, օրը 3 անգամ, շարունակեք 3 շաբաթ։

Հիպերտոնիա. Նախաշաճից առաջ կերեք 50 գրամ խուրմա, շարունակեք 3 շաբաթ, ընդմիջեք 10 օր, կրկնեք ըստ անհրաժեշտության։

Խորխաբեր. Խուրմայի 10 հատ պտուղը 30 րոպե եփեք 500 մլ ջրում, խմեք տաք վիճակում` ինչպես թեյը։

Ա. Ամասիացին խորհուրդ է տվել օգտագործել խուրման կաթի հետ` սերմնարտադրությունն առատացնելու համար.

  • 200 գ տրորած պտղին ավելացրեք 400 մլ եփած կաթ և 1 թ/գ դարչինի փոշի, 24 ժամ թրմեք սառնարանում։ Երկու օրվա չափաբաժինն է։

Սակավարյունության բուժման համար նախատեսված վերոգրյալ խառնուրդը կերեք կաթի հետ։

Հեղինակ. Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Comments