Սև կետերը վերացնող ձվային դիմակ՝ պատրաստված տանը

181

Շատերը գիտեն ձվային դիմակի մասին, որը վերացնում է սև կետերը: Այն նաև նեղացնում է ծակոտիները և սպիտակեցնում է մաշկը:

Ձվային դիմակ պատրաստելու համար անհրաժեշտ է՝

1. Ձվի սպիտակուց

2. Բազմաշերտ թղթե անձեռոցիկներ

3. Վրձին

Մաքուր մաշկի վրա տարածեք ձվի սպիտակուցը, անձեռոցիկի բարակ շերտ կպցրեք ճակատին, քթին և կզակին, նորից ծածկեք ձվի շերտով: Եվ այսպես 3 շերտ: Երբ ամեն ինչ չորանա, հանեք թղթե անձեռոցիկները և լվացեք դեմքը տաք ջրով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Comments