Գտնվել է ՊՆ դարպասները կոտրած Գուրգեն Վարդանյանի անհետ կորած որդին. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Օրեր առաջ Պաշտ պանության նախարարության դարպասները մեքենայով կո տրած Գուրգեն Վարդանյանի անհետ կո րած որդու դ ին հայտնաբերվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդանյանի փաստաբանը՝ Կարեն Ստեփանյանը։Անհետ կո րած Գոռ Վարդանյանի ծնողները դեռ դեկտեմբերին էին ԴՆԹ անալիզ հանձնել, բայց միայն անցյալ շաբաթ՝ հունվարի տասնհինգին է պարզվել, որ գտնված դ ին նրանց որդունն է։ Գոռ Վարդանյանի հուղարկ ավորությունը տեղի է ունեցել հունվարի 17-ին։ Հիշեցնենք, որ ՊՆ ռազ մական ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ հունվարի 10-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, Վարդանյանն իր անձնական օգտագործման «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով հարվ ածել էր ՀՀ ՊՆ վարչական համալիրի հսկ իչ անցագրային կետի դարպասներին,կո տրել դրանք եւ մուտք գործել ՊՆ վարչական համալիրի տարածք: Այնուհետեւ նա մեքենայով կո տրել էր վարչական մասնաշենքի մուտքի դռները եւ մեքենայով մխ րճվել շինության մեջ։ Գուրգեն Վարդանյանը ձերբ ակալվել էր, այնուհետեւ ազատ արձակվել։ Նրա նկատմամբ մեղադ րանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327.6 հոդվածի 5-րդ մասով (զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը) եւ 258 հոդվածի 4-րդ մասով (խուլի գանություն, որը կատարվել է զե նքի կամ որպես զե նք օգտագործվող առարկաների գործադրմամբ):

Աղբյուր՝

Comments