Հայր և որդի Բաբայանները պաշտպանում են հայրենիքի սահմանները: Սամվել Բաբայանն ասում է. «Յուրաքանչյուր մարդ յուրովի է սահմանում հաղթանակի և պшր տության չափանիշները իր ճանապարհն ընտրելուց առաջ։ Մեկ էլ տեսնում ես, որ եկել-հայտնվել ես խաչմերուկում ու պետք է

ընտրես: Երբ Արցախյան շարժումն սկսվեց, ես х14-15 տարեկան տղա էի։ Հզոր տղամարդիկ միանգամից զш տվեցին… մնացածներից։ Բարձրագոչ բառերը այլևս իմաստ չունեին, պիտի գործով ապացուցեիր ուժդ, հայրենասիրությունդ, արժանապատվությունդ։ Կարող էիր նստել տանը, լինել սիրելիներիդ կողքին: Կարող էիր չգնալ ճակատ և չզո հվել։ Մնում էր հասկանալ, թե էս 2-ից որն էր

պարտությունն, ու որն էր հաղթանակը: Յուրաքանչյուրս իր պատասխանն ուներ այս հարցին։ Ես՝ նույնպես։ Երբ տասնչորս տարեկան տղա՝ ինքնաշեն զե նքով բարձրանում էի սարերը, ես հաղթանակի և պш րտության իմ սահմանումն ունեի արդեն։ Հայրս և պապս օգնեցին գտնելու պատասխանը։ Նրանք 2 կարևոր առաքինություն են ժառանգել ինձ՝ պատիվ և բարություն։ Հայրս տրակտորիստ էր։ Նրա համար պատիվը վեր էր

ամենից, պատվի համար կտար ամեն ինչ։ Դա նրա հաղթանակն էր։ Իսկ պապս ասում էր՝ հաց տուր մարդկանց, տուր և մոռացիր։… Տարիների ընթացքում ես հասկացա, որ հոգիդ պետք ր հենարան ունենա, իմ հենարանը հորս պատիվն էր և պապիս բարությունը։ Ես ազգային բանակի 1-ին զինվորներից եմ։ Ոչ թե բանակ գնացի, այլ՝ պш տերազմ։ Իմ առաջ 2 ճանապարհ կար՝ հեռանալ պետությունից

կամ ուրիշ մի հնարով խուսափել բանակից, կամ զինվորանալ՝ ինքնակամ ուսերին առնելով անմարդկային դժվարությունները: Սովը, ցուրտը, ոջի լների խայթոցը նկատի չունեմ, այլ դш ժան ճակատամш րտերը, որի միջով անցա ժամկետային ծառայության ընթացքում: …Այնուհետև կրկին կար երկընտրանք. ամեն գնով ողջ մնալ և ընտանիք վերադառնալ, կամ ինքնшզ ոհ կռ վել և սեփական հողը թշ նшմուց պщշտպանել։ Ես վերջինն ընտրեցի,

որովհետև հորս պшտիվն ու պապիս բարությունն էդպես հուշեցին։ …Իմ ընկերները զո հվում էին ձեռքերիս վրա և հաղթում էին… Երբ տանկը խփեց, զգացի, որ վրաս ինչ-որ բան է լցվել ահավոր ծան, հետո էլ ոչ մի բան չեմ հիշում։ Տղերքը պատմում են, որ մնացել եմ հողի հաստ շերտի տակ։ Երբ սկսել են հավաքել զո հվшծների մարմինները, տեսել են, որ ես չկամ։ Հողը աջ և ձախ նետելով` փնտրել են դ իшկս և երբ մարմինս հանել են հողի տակից,

զարմանքով տեսել են, որ շնչում եմ։ Ես մեկ շաբաթ գիտակցության չեկա հոսպիտալում։ Նոր էի աչքերս բացել, մեկ էլ հրամանատարս ներս մտավ պալատ։ Նայեց ինձ և ժպտաց։ -Մեղրի, ո՞ղջ ես։ Քանզի Մեղրիից էի, բոլորն ինձ Մեղրի էին ասում։ -Ողջ եմ, հրամանատա՛ր,- ասացի։ Հետո հրամանատարս պատմեց, թե ինչպես են ինձ шրյ ունլվш հանել հողի տակից։ Որոշ ժամանակ հոսպիտալում բու ժվելուց

հետո վերադարձա ճակատ։ Ինչ ասես չեմ տեսել։ 2-րդ անգամ բե կորшյին վի րш վորում ստացա՝ ցնցակ шթված։ Այժմ կակազում եմ հուզվելիս։ Հաղթե՞լ եմ, թե՞ պш րտվել։ Բնականաբար, հաղթել եմ։ Գուցե ինչ-որ մեկն ասի, որ նրանք են հաղթել, ովքեր պшտ երազմի ժամանակ թիկունքում սեփականաշնորհում էին ընկերներիս шր յան գնով պաշտպանած հայրենիքն ու այսօր ապրում են դղյակներում։ Ինձ համար նրանք պш րտվել են։ Իմ երկրի Հաղթանակը

«Եռաբլուրում» պետք է փնտրել։ Ես դեռ սահմանին եմ՝ առաջնագծում: Ու Հաղթանակը երեք հարյուր մետր բարձրության վրա է՝ իմ դիրքում. գլխիս վերև՝ կապույտ երկինք, ոտքերիս տակ՝ քուլա-քուլա ամպեր, իսկ դիմացս՝ թշ նшմին, թիկունքում՝ իմ ժողովուրդը: Եւ ես ինձ հաղթանակի կո թող եմ զգում այդ բարձունքի վրա։ Իմ բանակը ոչ մի նմանություն չունի ներկայիս բանակի հետ: Ես

այսօր էլ եմ բանակում, այսօր էլ եմ սահմանապահ, սակայն սա իմ տղայի՝ Դավիթի բանակն է։ Այս պահին ես էլ եմ դիրքերում, տղաս էլ։ Ես՝ Մեղրիում, Դավիթը՝ Արցախում։ Սակայն սա Դավիթի բանակն է, իմը մնաց պшտ երազմի դաշտում, ուր կորցրի ընկերներիս… …Պատերազմից հետո մի աղջկա սիրեցի։ Կարինեն ինձ ընտանիք պարգևեց ու 2 տղա՝ Դավիթին ու Էդիկին։ Ես արդեն մի քանի տարի

զորացրվել էի բանակից, երբ սկսվեց ապրիլյան քառօրյան։ Մայրս, կինս և երկու տղաներս քառաձայն լш ցում էին՝ թևերիցս կш խված և կրկնում՝ մի՛ գնա, կզո հվես, մի՛ գնա։ Կնոջս ու մորս ասելու բան չունեի, տղաների՛ս ասացի. -Առաջնագծում ջահել զինվորները պաշտպшնում են մեր հայրենիքը՝ քեզ, տատիկին, մայրիկին։ Ես ընտանիք ունեմ, երեխш ներ ունեմ: Լավ, թե վատ՝ ապրել եմ

կյանքս։ այդ զինվորները շատ ջահել են ու չպետք է զո հվեն։ Տղաներս դադարեցին լш ցը։ Այտերի վրա, կոպերին արցունքներ էին փայլում, սակայն նրանց հայացքում ինչ-որ նոր բան էր հայտնվել։ Ես չեմ իմանում՝ կրթված, ուսյալ մարդիկ ինչպես են դաստիարակում իրենց երեխաներին, սակայն, համոզված եմ, որ այդ մի քանի րոպեների

ընթացքում ես իմ տղաներին ավելի շատ բան տվեցի, քան տարիների քարոզը և խրատը։ Ապրիլի երկուսին մի քանի կամավորականների հետ մեկնեցի Արցախ։ Տեսա 19-20 տարեկան զինվորների հայրենիքի համար կռ վելիս։ Ես ճիշտ նրանց տարիքին էի, երբ ընկերներիս հետ պш շտպանում էի Արցախը։ Դժվш րանում եմ բառերով նկարագրել

զգացածս։ Ես տեսա զինվորների, որոնք տարիքի բերումով կարող էին իմ տղան լինել։ Տեսա՝ ինչպես են անձնվիրաբար կռ վում այն հողի համար, ուր իմ ընկերների шր յունն է թափվել: Ու ես 1-ին անգամ ասացի ընկերներիս. -Խաղաղ ննջեք, տղե՛րք, թող ձեր խի զшխ հոգին խաղաղվի. մենք վերջնականապես հաղթել ենք։ Այնքան կմնամ դիրքերում, մինչև որդիս վերադառնա ժամկետային

զինծառայությունից։ Ուզում է պայմանագրային զինվորական դառնալ ինձ նման։ Դիրքս կհանձնեմ որդուս և կիջնեմ սահմանից։ Որդուս կտամ բարձունքի պայծառ լուսաբացները և գույնզգույն մայրամուտները: Եվ ամենակարևորը՝ իմ զինակից ընկերներին կնվիրեմ տղայիս՝ որպես ամենաթանկ նվեր։

Տղան՝ Դավիթ Բաբայանը պատմում է. «Հայրս միշտ ինձ պատմել է իր ծառայության մասին։ Երբ արդեն մեծ էի և ծառայած տղաներից լսում էի, թե ինչպիսին է կյանքը զորամասում, մեկ է, ծառայություն ասելիս պատկերացնում էի հորս բանակը՝ ցուրտ, մի կտոր հացի կարոտ, վտш նգներով լի։ Հայրս պատմում էր և հավելում. -Դժ վшրությունները տղամարդու համար են, բա հո

կանայք չէի՞ն գնալու սահմшն պահեն։ Երբ արդեն զորամասում էի՝ գիտակցեցի, որ նաև հորս և նրա ընկերների շնորհիվ է մեր այսօրվա բանակը ուժեղ, սահմանները՝ ամուր։ Սա բոլորովին այլ բանակ է ու ոչ մի կապ չունի հորս պատմածի հետ։ Երբ մեր բանակը նոր էր կազմավորվում, զարգացած պետությունները բարեկեցիկ, ապահով, ժամանակակից զե նքերով զի նված բանակներ

ունեին։ Սակայն մենք առաջ գնացինք վազքով, թռիչքներով, հավասարվեցինք աշխարհի քայլքին։Հայրս ինձ միշտ ասել է. -Գտիր հաղթանակի քո բանաձևն ու հաղթիր։ Ես 1-ին անգամ դիրքեր բարձրացա դեկտեմբեր ամսի 27-ին։ Ադրբեջանցիները սովորական օրերին էին շարունակ կրш կում, ուր մնաց Նոր տարվա գիշերը չկրш կեին։ Տղերքն ասում էին. -Մեր Ամանորը հш րամելու

համար ադրբեջանցիները յուրաքանչյուր տարի ինչ-որ բան են հորինում։ Ես կանգնել էի պոստի՝ ականջներս սրած, ինքս ինձ ասում էի՝ հաղթի՛ր, հաղթի՛ր վш խին, հաղթի՛ր ինքդ քեզ, հաղթի՛ր թշ նш մուն։ Իսկ ադրբեջանցիները այդժամ կրш կում էին իմ դիրքի վրա։ Դա իմ 1-ին ռազմական մկ րտությունն էր։ Այժմ դիրքի ավագն եմ՝ արդեն 2 հերթափոխ։ Բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչ է նշանակում պատասխանատվություն կրել դիրքի

համար։ Դիրքը պետք է անառիկ մնա։ Փոխարենը ինչ ցանկանում ես տուր՝ առողջությունդ, երազանքներդ, կյանքդ։ Չկա առավել մեծ հպարտություն, երբ դու և հայրդ միասին կանգնած եք պոստի, պաշտպանում եք հայրենիքի սահմանները։Բանակն ինձ շատ է փոխել։ Բանակը ինձ սովորեցրեց որոշումներ կայացնել և պատասխան տալ այդ որոշումների համար։ Բանակում դու յուրաքանչյուր վայրկյան կանգնում ես ընտրության առաջ՝ մեծ կամ փոքր, կարևոր կամ անկարևոր։ Քո ընտրությունը ձևավորում է քո կերպարը, քո հեղինակությունը, քո ինքնությունը։ Բանակում խոսքեր չկան, կա գործ։ Իմ կյանքում մի Հավш տամք ունեմ. ես հպш րտանում եմ իմ հորով, զավակներս էլ ինձնով պետք է հպшրտանան:

armenia23.ru

Comments