Քրոյդոնի համալսարանական հիվանդանոցի բժիշկը նշել է, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքի ժամանակ մարդկանց մոտ նկատվում են թեթև ախտանիշներ։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։

Բժշկի խոսքով մարդիկ ուշադրություն չեն դարձնում կորոնավիրուսի երկու ախտանիշներին՝ գլախացավին և կոկորդի ցավին։

«Մինչ հասկանում են, որ իրենց մոտ կորոնավիրուս է, արդեն հասցնում են շփվել այլ մարդկանց հետ»,-հայտնում է փորձագետը։

Նշենք, որ դեկտեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտարարեցին, որ երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի մուտացված տարբերակը, որը 40-70 տոկոսով ավելի արագ է տարածվում, քան վիրուսի մյուս տեսակները։

Comments