ԱՄՆ-ում Մեծ Բալթիմոր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն հիվանդությունների բաժանմունքի գլխավոր բժիշկ Թեոդոր Բեյլին անվանել է չորս առանց դեղատոմսի դեղամիջոցներ, որոնք օգնում են պայքարելու կորոնավիրուսի դեմ՝ գրում է Yahoo Life կայքը:

Առաջին դեղամիջոցը ցավազրկողներն են: Այս դեղամիջոցները նվազեցնում են բորբոքումները, թեթևացնում են ցավերը և օգնում են տենդին: Այնուամենայնիվ, դրանք հարկավոր է զգուշորեն ընդունել սրտի և լյարդի վրա դրանց հնարավոր ազդեցության պատճառով:

Երկրորդ խումբը ջերմիջեցնողներն են, հիմնականում պարացետամոլը: Այն ավելի մեղմ է, քան ցավազրկողները, և կարող է օգտագործվել սրտի և լյարդի խնդիրներ ունեցող որոշ հիվանդների կողմից:

Երրորդ դեղը հազի դեմ դեղամիջոցն է: Ըստ բժշկի՝ արժե օգտագործել միջոց, որը ճնշում է հազի ռեֆլեքսը:

Չորրորդը վիտամին C-ն ու ցինկն են: Նրանք պաշտպանում են իմունիտետը, բայց չեն ազդում հիվանդության վրա, եթե մարդն արդեն վարակվել է կորոնավիրուսով:

Comments