Մարդու օրգանիզմը սովորաբար կորոնավիրուսով վարակվելուց հետո առնվազն ութ ամիս և, հնարավոր է, շատ ավելի երկար, պահպանում է ուժեղ իմունային պատասխան: Ինչպես հայտնում է The Washington Post-ը, նման տեսակետ են հայտնել հետազոտողները Science ամսագրում հրապարակված ուսումնասիրությունում:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ուսումնասիրված պացիենտների մոտ 90 տոկոսի մոտ եղել է տևական կայուն իմունիտետ:

«Եղել են կորոնավիրուսով կրկնակի վարակման դեպքերի մասին հաղորդագրություններ, բայց դա, կարծես, հազվադեպ է լինում, և նոր ուսումնասիրությունը ամրապնդում է այն տեսակետը, որ իմունիտետը սովորաբար պահպանվում է: Գրեթե 200 պացիենտների արյան նմուշների ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաև, որ իմունային համակարգի բազմաթիվ տարրեր՝ ոչ միայն հակամարմինները, շարունակում են արդյունավետորեն ճանաչել և արձագանքել վիրուսին: Մարդու մարմինը, կարծես, պահպանում է հիշողությունը և պատրաստ է արագորեն ստեղծել հակամարմիններ և մարդասպան T բջիջներ, եթե վիրուսը նորից ի հայտ գա»,-ասված է հոդվածում:

Ինչ վերաբերում է մուտացված տարբերակներին, գիտնականները, ընդհանուր առմամբ, լավատեսորեն են տրամադրված, կարծում են, որ այդ տարբերակները ևս չեն կարողանա խուսափել մարդու իմունային համակարգի հարձակումից, սակայն ոչ ոք ապահովագրված չէ:

Comments