Աշխարհում միլիոնավոր մարդիկ հույս ունեն մոտ ապագայում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ կատարելու հնարավորություն ստանալ:
Միևնույն ժամանակ, շատերը կասկածամտորեն են մոտենում այս հարցին, քանի որ մի կողմից նրանք կցանկանային պաշտպանվել ինֆեկցիաներից, իսկ մյուս կողմից՝ վախենում են պատվաստումների կողմնակի ազդեցություններից:

Պատվաստումների նկատմամբ ինչպիսի՞ ռեակցիաներ են նորմալ համարվում, ի՞նչ կողմնակի բարդություններ կարող են առաջանալ: Եվ ընդհանրապես պե՞տք է պատվաստվել:  Պատվաստումից հետո առաջին երեք օրվա ընթացքում մարդը կարող է թուլություն զգալ, կարող է ունենալ ջերմություն, գլխացավ և հոդացավ: Այս ախտանիշները մեղմ են և անհետանում են մի քանի օր անց:

Դրանք ցույց են տալիս, որ պատվաստանյութը գործում է, այն խթանում է իմունային համակարգը և ստիպում է օրգանիզմին պաշտպանվել «կեղծ» ինֆեկցիայից, ինչպիսին ընկալվում է պատվաստանյութը:  Մասնագետները նշոuմ են, որ սուր կողմնակի բարդությունները հազվադեպ են գրանցվել։ Որոշ հազվադեպ դեպքերում պատվաստանյութերն առաջացրել են ծանր կողմնակի բարդություններ, ինչպիսիք են ալերգիկ ցնցումները:

Mարդու օրգանիզմը սովորաբար կորոնավիրուսով վարակվելուց հետո առնվազն ութ ամիս և, հնարավոր է, շատ ավելի երկար, պահպանում է ուժեղ իմունային պատասխան:  Ինչպես հայտնում է The Washington Post-ը, նման տեսակետ են հայտնել հետազոտողները Science ամսագրում հրապարակված ուսումնասիրությունում: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ուսումնասիրված պացիենտների մոտ 90 տոկոսի մոտ եղել է տևական կայուն իմունիտետ:

Մանրամասները՝ տեսանյութում

Comments