ԼԱՎ ԼՈՒՐ. 23 հայ գե րիներ կվերադառնան հայրենիք. հայտնի են նրանց անուն-ազգանունները

493

Հիշեցնենք, որ արցախա-ադրբեջանական սահմանում սեպտեմբերի 27-ից սկսած մեկ ամսից ավել էր, ինչ պատ երազմական գործողություններ էին կատարվում։ Արցախում ու Հայաստանում հայտարարվել էր պատե րազմական դրություն։ Հայերը ամողջ աշխարհից գալիս էին օգնելու ու պաշտպանելու իրենց հայրենիքը։ Հայ զինվորի համար աղոթում էր ողջ ազգը։
Նոյեմբերի իննին ստորագրվեց ՌԴ-ի, ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև եռակողմ պայմանագիրը, ըստ որի դադարեցվեց պատ երազմը եւ Արցախի որոշ շրջաններ անցան ադրբեջանական բանակի վերահսկողության տակ։ Ունենք նաև գե րիներ ադրբեջանական կողմում։ Հայկ Դալլաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 23 նոր
գեր իներ կվերադառնան տուն Նշված անձինք են՝ Արամ Գույումջյանը, Արման Աշպախյանը, Լևոն Մկրտչյանը, Լևոն Հովհաննիսյանը, Գևորգ Գասպարյանը, Էրիկ Գասպարյանը, Գևորգ Մանուկյանը, Գնել Պետրոսյանը, Լևոն Թոսունյանը, Սամվել Շուխյանը, Գրիգոր Սաղաթելյանը, Հայկազ Հովհաննիսյանը, Կարեն Վարդանյանը, Էդիկ Հարությունյանը, Հրայր Հերաբյանը, Հրայր Թադևոսյանը, Անդրանիկ Մանուկյանը, Արգամ Հունանյանը, Դավիթ Ոսկանյանը, Սեյրան Թամրազյանը, Սասուն Պետրոսյանը, Գագիկ Մկրտչյանը, Յուրիկ Պողոսյանը:

Comments