Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի չեմպիոն

206

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը Բազելում ընթացող Եվրոպայի առաջնությանը դարձել է չեմպիոն:

Դավթյանն առաջին հորիզոնականն է զբաղեցրել նժույգաթափեր վարժությունում՝ վաստակելով 14.266 միավոր:
Մինսկ-2019 Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը հռչակվեց սպորտային մարմնամարզության նժույգի թափեր վարժության Եվրոպայի չեմպիոն:

Շվեյցարիայի Բազել քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում ապրիլի 24-ին տեղի ունեցած նժույգի վարժության երզափակիչում Հայաստանի առաջատար մարմնամարզիկը 14.266 միավորով հավասարը չունեցավ եւ նվաճեց ոսկե մեդալ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ 18-ամյա Գագիկ Խաչիկյանը 14.033 միավորով գրավեց չորրորդ տեղը:

Հայաստանի ևս 2 ներկայացուցիչներ՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը եւ Համաշխարհային ուսանողական խաղերի հաղթող Արթուր Ավետիսյանն ապրիլի 24-ին հանդես կգան օղակների վարժության եզրափակիչում:

ԵԱ-ի վերջին օրը՝ ապրիլի 25-ին, Արթուր Դավյթանը կմասնակցի նաև հենացատկի վարժության եզրափակիչին:

Հիշեցնենք, որ սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականից Տոկիո-2020-ի օլիմպիական ուղեգիր ունի միայն Արթուր Դավթյանը: Նա օլիմպիական ուղեգիրը նվաճել է 2019 թվականի հոկտեմբերի 8-ին Շտուտգարտում անցկացված աշխարհի առաջնությունում։ Դավթյանը սպորտային մարմնամարզությունում Հայաստանի միակ ներկայացուցիչը կլինի Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում:

Comments