Գեներալ Մուրադովը անհաջող փորձ արեց, ձախողումը միանշանակ Ռուսաստանի վրա է մնում .Ստյոպա Սաֆարյան

267

Ի՞նչ հետևություն եք արել երեկվա սկանդալային օրից․ «Առաջին լրատվական»-ի այս հարցին քաղաքագետ, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց․

«Անկեղծ ասած՝ երբ օրվա հանդիպումներն ավարտվեցին, չէի հասցրել սոցիալական ցանցեր ու լրատվամիջոցների կայքեր այցելել, և ճանապարհից տեսա օդանավակայանում սպասող լրատվամիջոցների լայվերը։ Դա այն պահն էր, երբ ռազմագերիների հարազատները վեճի էին բռնվել լրատվամիջոցների լրագրողների և օպերատորների հետ, և պահանջում էին անջատել տեսախցիկները։ Ճիշտն ասած՝ ես զարմացա, թե ինչու պետք է դա արվեր։ Երբ պաշտպանության նախարարությունում ստեղծվել է հանձնաժողով, ես հրապարակային առաջարկել եմ, որ նախ պետք է պարբերաբար աշխատել անհետ կորած մեր զինվորների և գերեվարվածների հարազատների հետ։ Բանը չպետք է հասնի նրան, որ նրանք գան թակեն ձեր դուռը, այլ իշխանությունը, ունենալով մեծաթիվ պատգամավորներ, գործադիր իշխանություն, պարտավոր է անընդմեջ, շատ նուրբ ձևով ցույց տա, որ պետությունը կանգնած է նրանց կողքին, և նրանց պարբերաբար տեղեկացնի այն մասին, ինչն ընթանում է։ Ռազմագերիների հարցը և՛ արցախյան առաջին պատերազմի ժամանակ, և՛ բոլոր պետություններում բաց ու թափանցիկ պրոցես չէ»։

Հիմա պետք է ճշտենք, թե ում էր դա պետք, ով է տարածել այն, եթե սադրանք էր, և որտեղ է շղթայի սկիզբը։ Այդպե՞ս է․ «Առաջին լրատվական»-ի հարցին Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց․ «Ճիշտ եք։ Ինչու այդ զգայուն խնդիրները կան, որովհետև Ադրբեջանը հրաժարվում է կոնկրետ թիվ ասել, իսկ մեզ ոչ ոք չէր օգնում այդ ցուցակները կազմել։ Կարմիր խաչն էլ դժվարություններ ուներ, որովհետև Կարմիր խաչը պարզաբանել էր, որ իրենց պրոտոկոլներով եթե անձն Ադրբեջանում ասում է, որ հրաժարվում է վերադառնալ Հայաստան, հետևաբար, Ադրբեջանը կարող է այդպիսի անձի տվյալները չտալ Հայաստանի կառավարությանը։ Այսպիսի խնդիրներ կան, որովհետև դուք էլ գիտեք, թե ինչպիսի ճնշումներ կարող էին լինել մեր տղաների վրա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Comments