«Լավ տղեն» չի կարող աջակցել Նիկոլ Փաշինյանին,կտեսնեք դեռ բոլորդ ներողություն եք խնդրելու Ռոբերտ Քոչարյանից»․ Դավիթ Մկրտչյան

325

«Ո՛չ Նիկոլի հայրենասիրությունն եմ էսքան ժամանակ տեսել, ոչ էլ՝ դուխը: Էդ դուխը որտեղա՞ երևացել:

Եթե ինքը մնաց վարչապետ՝ մենք կորցնելու ենք Արցախը, եթե չենք ուզում կորցնենք՝ պետք է հետ գան Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը»,—

այս մասին մարտի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արագածոտնի մարզի Երկրապահի երիտթևի ղեկավար Դավիթ Մկրտչյանը: Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանն այն վարչապետը չէ, ով կարող է պահել Արցախը, եթե նա մնա իշխանության, ապա Արցախը կտանք՝ Զանգեզուրն էլ հետը:

Comments