Պաշտպանության նախարարության աշխատակիցները վերջապես դուրս եկան շենքից

112

ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցները, որոնք երեկ առավոտից մնացել էին շենքի ներսում, քիչ առաջ սկսեցին դուրս գալ այնտեղից։

Նշենք, որ երեկվանից ՊՆ ելք ու մուտքերը փակել են զոհվածների և գերիների հարազատները։

Քիչ առաջ նրանք հանդիպեցին ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ։ Եվ չնայած հարազատներն ասացին, որ գոհ չեն հանդիպումից, սակայն թույլ տվեցին, որ նախարարոեւթյան աշխատակիցները լքեն շենքը։ Նախ դուրս եկան կանայք, հետո նաև տղամարդիկ։

ՊՆ դարպասների մոտ կայանած մեքենաներին նույնպես այժմ հեռացնում են մուտքի մոտից։
Զոհվածների և գերիների հարազատները դեռ չեն հեռացել տարածքից, նրանք քննարկում են իրենց հետագա անելիքները։

Comments