Փաշինյանը զանգել է Պուտինին. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

53

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Հայաստանում տիրող իրավիճակը։

Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին այսօր հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Քննարկվել է իրավիճակը Հայաստանում», – նշել է նա, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Պուտինը կողմ է արտահայտվել Հայաստանում կարգուկանոնի և հանգստության պահպանմանը, օրենքի շրջանակում իրավիճակի կարգավորմանը», – նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

«ՌԴ նախագահը նաև զսպվածության կոչ է արել բոլոր կողմերին», – ավելացրել է Պեսկովը։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջում է վարչապետի և կառավարության հրաժարականը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին գլխավոր շտաբի հայտարարությունը համարել է ռազմական հեղաշրջման փորձ՝ կոչ անելով իշխանության կողմնակիցներին գնալ Հանրապետության հրապարակ: Ավելի ուշ «Ֆեյսբուքի» իր էջի ուղիղ եթերում վարչապետը հայտնեց, որ որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին:

Newsarmenia.am

Comments