ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հրամանատարը Տարոնիս ջոկին տարել ա Շուշի ու փախել ամսի 7-ին, երբ Շուշին արդեն մեր վերահսկողության տակ չէր»

47

Forrights.am- «Ամսի 6-ին ժամը 10 անց կես եմ խոսել հետը, ասում էր՝ Հադրութում եմ, չեմ կարա շատ խոսեմ։ Հետո իմացանք, որ Աղդամի՝ Խնդրստան գյուղն են տարել իմ երեխուն, ապա տեղափոխել Շուշիի մատույցներ՝ գերեզմանների փողոցն ու փախել։ Հրամանատարը՝ Ներսես էր անունը, թողել էր ու ասել ՝ դուք ձեր ճակատագիրն ընտրեք։ 18-19 տարեկան երեխեքին ձգել են մի կողմ ու փախել, բոլորը զոհվել են․․․ամսի 7-ին, երբ ըստ ՊՆ-ի, Շուշին էլ արդեն մեր վերահսկողության տակ չէր, ո՞նց են կարողացել, ո՞նց ա խղճներին նստել․․․Ասում են, փախնելու ժամանակ էդ հրամանատարն էլ ա զոհվել․ Աստված չի կամեցել, որ երեխեքին մսաղացի մեջ լցնողը ողջ մնա»,- արցունքն աչքերին Forrights-ին պատմում է զոհված զինծառայող Տարոն Ներսիսյանի մայրը՝ տիկին Կարինեն։

21-ամյա Տարոնը մեկն էր այն զինծառայողներից, ով նոյեմբերի 6-ին զոհվեց Շուշիի մատույցներում։ Ընդամենը մեկ ամիս առաջ զորակոչված տղան ծառայության էր անցել Հադրութում, ապա վրա հասած պատերազմի պատճառով՝ տեղափոխվել առաջնագիծ։

ipress.

Comments