Հույս ունեմ՝ մինչև մ ա հս պիտի Շուշիի փողոցներով քայլեմ. Սասուն Միքայելյան (տեսանյութ)

67

Ես խոնարհվում եմ որդեկորույս մայրերի առաջ, այնտեղ, որտեղ զոհվել են նրանց որդիները, այլևս մեզ համար սրբավայր է: Այս մասին այսօր երկրապահների հետ հանդիպման ժամանակ ասել է  ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանը: «Հույս ունեմ՝ մինչև մահս պիտի Շուշիի փողոցներով քայլեմ: Պինդ հոգով պիտի լինենք և փառք տանք մեր նահատակներին, ես խոնարհվում եմ մեր որդեկորույս մայրերի առաջ:

Մենք միշտ պետք է հիշենք՝ որտեղ ընկան այդ տղաները, արդեն սրբավայր է և մենք պարտավոր ենք վերադառնալ մեր սրբավայրերը»,- ասաց Սասուն Միքայելյանը: Սասուն Միքայելյանը նաև նշեց, որ այսօր երկրապահը պետք է  ավելի քան երբևէ, ամուր և պատրաստակամ լինի:

ipress

Comments