Ինչո՞վ է ամուսնությունը փոխել իրեն, ինչո՞ւ է վերջերս ամաչել ու ի՞նչ մականուն է ունեցել փոքր հասակում. 20 փաստ Սոնա Եսայանի մասին

141

Դրական, ակտիվ, գեղեցիկ, տաղանդավոր, վառ… Սրանք հատկանիշներ են, որոնք բնութագրում են պարուհի Սոնա Եսայանին, եւ որոնք հեռուստադիտողը կամ հանդիսատեսը կարող են հեշտությամբ զգալ ու տեսնել եթերից կամ բեմի վրա: Իսկ ամուսնու՝ Գրիգի հետ նրա զավեշտալի տեսանյութերը որոշակի բաներ պատմում են նաեւ նրա անձնական կյանքի մասին: NEWS.am STYLE-ի` «20 փաստ հայտնիների մասին» խորագրում, սակայն, փորձել ենք պարզել ավելին պարուհու կյանքի ու նախասիրությունների մասին:

Սոնա, առավոտդ սկսվում է…

Պարտադիր՝ մեկ բաժակ ջրով, որին անմիջապես հաջորդում է մեկ բաժակ սուրճը:

Սնունդ կամ ըմպելիք, առանց որի չես պատկերացնում օրդ:

Ջուր եւ սուրճ (ծիծաղում է): Եթե սուրճն ուշացնեմ, դա կնշանակի տառապել գլխացավից ամբողջ օրվա ընթացքում, եւ, նույնիսկ, դեղահաբերն այդ դեպքում չեն օգնում:

Կերակուրորը տանել չես կարողանում:

Այնպիսի կերակուր չկա, որ չսիրեմ, որովհետեւ ամեն ինչ սիրում եմ փորձել, ուղղակի կարող եմ նախապատվություն տալ որեւէ կերակուրի, իսկ ինչ-որ բաներ ավելի քիչ ուտել, ու, այո, ես, նույնիսկ, սոխ եւ սխտոր եմ սիրում ուտել (ծիծաղում է):

Հասակդ ու քաշդ:

Հասակս 160 սմ է, քաշս՝ 44 կգ:

Ամենալավ ու ամենավատ սովորություններդ:

Ամենալավ սովորությունս այն էր, որ արթնանում էի առավոտյան շատ շուտ ու քնում նորմալ ժամի, իսկ ամենավատ սովորությունս այն է, որ հիմա շատ ուշ եմ քնում ու արթնանում շատ ավելի ուշ (ծիծաղում է): Հիմա ուզում եմ ձերբազատվել իմ ամենավատ սովորությունից ու վերադարձնել լավը:

Հատկանիշներ/բնավորության գծեր, որոնք ձեռք ես բերել ամուսնությունից հետո:

Ես բնույթով ավելի երազկոտ մարդ եմ, ու շրջապատումս կատարվող ամեն ինչ՝ լինի դրական, թե բացասական, ես ավելի դրական կողմից եմ նայում: Բայց ամուսնությունից հետո ոչ թե հարաբերություններում, այլ, ահասարակ, մի փոքր ավելի «պոկվել եմ» երկնքից, իրավիճակները սկսել եմ ընկելալել այնպես, ինչպես դրանք իրականում կան, ոչ թե առաջվա պես՝ եթերային կամ երազկոտ:

Ինչպե՞ս են քեզ դիմում մտերիմներդ:

Հատուկ նիքնեյմ այժմ չունեմ, բայց փոքր տարիքում ինձ ասում էին Մաուգլի, ու կարծում եմ այդ  «Մաուգլին» մինչ օրս իմ ներսում կա (ծիծաղում է): Բայց այսօր ինձ ոչ ոք մականունով չի դիմում, ասում են՝ Սոնա կամ Սոն:

Ի՞նչ ֆոբիաներ ունես:

Ահավոր վաենում եմ մեղուներից: Այդ ֆոբիան, կարծում եմ, նրանից է, որ ինձ երբեք մեղու չի կծել, բայց տեսել եմ, թե ինչ է լինում, երբ դիմացինիս կծում է (ծիծաղում է), դրա հետեւանքով էլ ինձ մոտ ապիֆոբիա է առաջացել:

Ամենախենթ քայլը, որ երբեւէ արել ես:

Իրականում իմ առօրյան ինքնին խենթություն է, եթե դրա մեջ խորանանք, շատ խենթություններ կգտնենք: Բայց այդ ամենն ինձ համար այնքան սովորական է արդեն դարձել, որ որեւէ կոնկրետ խենթություն չեմ կարող առանձնացնել: Ամեն օր կարող է մի բան լինել, որից կամ կնյարդայնանամ, կամ կուրախանամ, կամ կհուզվեմ, բայց ամեն ինչ այնքան հագեցած է, որ արդեն սովորական երեւույթ է ինձ համար:

Եթե ոչ պարուհի՝ ապա…

Չեմ ունեցել որուէ այլ նախընտրելի մասնագիտություն, մանկուց ինձ համար պարն առաջնային տեղ է ունեցել, եւ մինչեւ հասուն տարիքս իմացել եմ, որ դրանով պիտի զբաղվեմ ու այլ մասնագիտության մասին չեմ մտածել:

Օրորը կցանկանայիր ջնջել քո կյանքից:

Կարծում եմ՝ այդպիսի օր չկա՝ թե լավ, թե վատ: Անգամ վատ իրավիճակում կյանքը քեզ ինչ-որ բան սովորեցնում է: Եթե դու կարողանում ես դժվարությունը տանել քո ուսերին, դա քեզ ավելի ուժեղ է դարձում: Թե վատը, թե լավը կյանքի օրենքն են, երկուսից էլ պետք է կարողանալ մի բան քաղել:

Քո ականջակալներում հաճախ հնչում է

Իմ ականջակալներում առաջ հնչում էր երաժշտություն, իսկ հիմա՝ podcast-եր: Հատկապես, երբ աշխատանքից հոգնած վերադառնում եմ տուն ու ուզում քնել որեւէ հաճելի թեմա լսելով, որը կօգնի հանգստանալ ու մի նոր բան սովորել, կրկին podcast եմ լսում:

Կյանքում ի՞նչ երբեք չես անի:

Շատ վստահ կարող եմ ասել, որ կյանքում դիմացինիս անտեղի չեմ նեղացնի, նույնիսկ, պատճառի դեպքում չեմ նեղացնի (ծիծաղում է): Բայց իհարկե, առանց որեւէ պատճառի մարդկանց վատություն անել (ինչը հաճախ ինձ հետ պատահում է, այդ պատճառով էլ դա հիշեցի) ես երբեք չեմ կարողանա: Թեեւ չեմ սիրում ասել «երբեք», բայց այս պարագայում, միանշանակ, վստահ եմ, որ երբեք այդպես չի լինի:

Երեք իրոր պարտադիր վերցնում ես տնից դուրս գալիս:

Բջջայինս, մեքենայի չիպն ու դրամապանակս, բայց այլ իրեր էլ կան, որոնք վերցնում եմ, ուղղակի վերը նշված երեքն ամենաանհրաժեշտն են, որոնք չեմ մոռանում, իսկ այլ իրերի ցանկում կարող եմ ավելացնել նաեւ օծանելիքն ու լիցքավորիչը:

Գույն, որը լավագույնս բնորոշում է քեզ:

Այդ հարցի շուրջ չեմ խորացել, որովհետեւ ես բոլոր գույները սիրում եմ՝ եւ ինքս եմ որեւէ գույնի մեջ իմ տրամադրությունը ստեղծում, եւ հենց տվյալ գույնն է ինձ «հարմարվում»: Բոլոր գույների մեջ ինձ լավ եմ զգում:

Միջադեպ, որը ստիպել է քեզ ամաչել կամ այդ պահին անհարմար զգալ, որը մինչ օրս հիշում ես:

Երեւի իմ կյանքում այնքան չէի ամաչել, որքան մոտ երկու ամիս առաջ, ու երեւի, երբ էլ ինձ այս հարցը տան, հենց այդ դեպքն եմ հիշելու: Մտել էի  խանութ՝ Գրիգի համար ականջակալներ գնելու, ու ինձ դրանք, ուղղակի, նվիրեցին… Անակնկալի եկա այնքան, որ տեղում կարմրեցի ու զգացի, որ բոլորն ինձ են նայում, որովհետեւ գոռում էի՝ «Չեմ ուզում, կվճարեմ» եւ այլն, մարդիկ էլ ինձ էին նայում, ու ավելի էի կարմրում ու ընկնում հիստերիայի մեջ: Դա երեւի այն դեպքն էր, որ հիշում եմ ու ավելի եմ ամաչում (ծիծաղում է):

Վերջին անգամ ինչի՞ց ես նեղվել:

Ընդհանրապես վերջին ամիսներին այնքան նեղվելու բան կա… Ինձ համար նաեւ շատ դաժան էր, երբ մեկ ամիս առաջ մահացավ մորաքույրս: Ինձ կհասկանան նրանք, ովքեր կորցրել են մտերիմ մարդու…

Արտաքինումդ ի՞նչն ես ամենից շատ սիրում:

Չկա մի բան, որ սիրում եմ կամ չեմ սիրում: Արտաքինս ինձ համար չեզոք գոտում է, որը, պարզապես, խնամում եմ, բայց, այնպես չէ, որ ասեմ՝ սիրահարված եմ որեւէ կոնկրետ դիմագծի՝ քիթիկիս, այտերիս եւ այլն (ծիծաղում է):

Իսկ ի՞նչը կփոխեիր արտաքինումդ:

Արտաքինումս ոչինչ չէի փոխի, ուղղակի կուզեի այդքան շատ ժամանակ չծախսել դրա խնամքի վրա (ծիծաղում է):

Ամենաչսիրածդ հարցը, որ տալիս են:

Չեմ սիրում, երբ տալիս են անձնական բնույթի հարցեր, որոնք, կարծում եմ, նույնիսկ չպետք է հետաքրքրեն դիմացինին, բայց, փաստորեն, այնքան է նրանց հետաքրքրում, որ չեն դիմանում ու հարցնում են…

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Սոնա Եսայանի ինստագրամյան էջից

Comments